AM
4 April 2002 - 18:59 AMT

ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ԳԼԵՆԴԵԼ ՔԱՂԱՔԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Է ԸՆՏՐՎԵԼ ՏԵՂԱԿԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ

Գլենդել քաղաքի (Կալիֆորնիայի նահանգ, ԱՄՆ) քաղաքապետ է ընտրվել տեղական հայ համայնքի ղեկավարներից մեկը` Րաֆի Մանուկյանը, որը եղել է քաղաքային խորհրդի վեց անդամներից մեկը: Գլենդելը` Լոս-Անջելեսի քաղաք-արբանյակներից մեկն է: Դրա բնակչության գրեթե մեկ քառորդը հայեր են: Քաղաքային խորհրդում բացի Մանուկյանից կա հայկական համայնքի եւս մեկ ներկայացուցիչ: Քաղաքապետի պաշտոնը երկու տարին մեկ ռոտացիայի սկզբունքով փոխանցվում է խորհրդի մի անդամից մյուսին: Ստանձնելով պարտականությունները` Րաֆի Մանուկյանը շնորհակալություն է հայտնել իր ընտրողներին, ինչպես նաեւ իր նախորդ քաղաքապետ Գասա Գոմեսին այն բանի համար, ինչ նա արել է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու համար:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: