Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրի նախավերջին հանդիպմանը Հայաստանի գործող չեմպիոն «Փյունիկն» իր դաշտում 2:1 հաշվով բարդ հաղթանակ է տարել իր մերձակա հետապնդողի` երեւանյան «Ուլիսի» նկատմամբ: Այդպիսով, Հայաստանի գործող չեմպիոն «Փյունիկը» 23 տուրերից հետո 50 միավոր է հավաքել եւ կրկին հասնելով Աշտարակի «Միկային», մրցաշարային սանդղակում երկիշխանություն է հաստատել:
23-րդ տուրի վերջին հանդիպումը «Կիլիկիայի» եւ «Արարատի» միջեւ կկայանա սեպտեմբերի 28-ին: