AM
28 September 2009 - 06:10 AMT

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Աշոտ Վարդապետյանը նշանակվել է Շախմատի աշխարհի գավաթի խաղարկության գլխավոր մրցավար

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 15-ը կայանալիք Աշխարհի գավաթի խաղարկության գլխավոր մրցավար է նշանակել Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Աշոտ Վարդապետյանին:

Հիշեցնենք, որ Աշխարհի առաջնության գավաթի խաղարկությանը կմասնակցեն օլիմպիական չեմպիոններ, գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը եւ Տիգրան Լ.Պետրոսյանը:

Այս մրցաշարում 128 շախմատիստներ կպայքարեն ոչ միայն Աշխարհի գավաթակրի տիտղոսի համար, այլ նաեւ շախմատի համաշխարհային «թագի» հավակնորդների մրցաշարի միակ ուղեգրի համար:

Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը կընթանա նոկաուտ համակարգով եւ կսկսվի եզրափակչի 1/64-ից: