AM
29 September 2009 - 12:28 AMT

Վարդան Մինասյանը հրապարակեց Հայաստանի հավաքականի կազմը ԱԱ-2010 նախընտրական փուլի հանդիպումներում

Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը` Վարդան Մինասյանի գլխավորությամբ, հրապարակեց հավաքականի ընդլայնված ցուցակը, որը կնախապատրաստվի 2010թ. Աշխարհի գավաթի խաղարկության Իսպանիայի եւ Թուրքիայի հետ ընտրական հանդիպումներին:

Հոկտեմբերի 6-ից 12-ը Հայաստանի ընտրանին Երեւանում կանցկացնի ուսումնա-մարզական հավաք: Թիմը կհանգրվանի «Ռեժինե» հյուրանոցում, իսկ մարզումները կանցկացվեն «Փյունիկ» ՖԱ-ի եւ «Հանրապետական» մարզադաշտերում:

Առաջիկա հավաքին հայկական հավաքականին կմիանա Ռոման Բերեզովսկին, որը վնասվածքի պատճառով բաց թողեց նախընտրական հանդիպումները Բոսնիայի եւ Բելգիայի հավաքականների դեմ:

Հայաստան-Իսպանիա հանդիպումը կկայանա հոկտեմբերի 10-ին Երեւանում` «Հանրապետական» մարզադաշտում եւ կմեկնարկի երեւանյան ժամանակով 20:00-ին: Իսկ հոկտեմբերի 14-ին հայկական ընտրանին իր երկրորդ հանդիպումը կանցկացնի Թուրքիայի հավաքականի հետ: Այս հանդիպումը կմեկնարկի երեւանյան ժամանակով 23:00-ին Բուրսայում` Աթաթուրքի անվան մարզադաշտում:

Հայաստանի ազգային հավաքականի ընդլայնված կազմը`

Դարպասապահներ`

Ռոման Բերեզովսկի («Խիմկի»)
Գեւորգ Կասպարով («Ուլիս»)
Ստեփան Ղազարյան («Բանանց»)

Պաշտպաններ`

Սարգիս Հովսեփյան («Փյունիկ»)
Ռոբերտ Արզումանյան («Ռանդերս», Դանիա)
Վահագն Մինասյան («Փյունիկ»)
Հրայր Մկոյան («Ուլիս»)
Էդուարդ Կակոսյան («Բանանց»)
Աղվան Մկրտչյան («Միկա»)

Կիսապաշտպաններ`

Արարատ Առաքելյան («Մետալուրգ» Դ., Ուկրաինա)
Արթուր Եդիգարյան («Փյունիկ»)
Դավիթ Գրիգորյան («Ուլիս»)
Կառլեն Մկրտչյան («Փյունիկ»)
Արտավազդ Քարամյան («Տիմիշոարա», Ռումինիա)
Արտակ Գրիգորյան («Արարատ»)
Արտակ Դաշյան («Բանանց»)

Հարձակվողներ`

Հենրիխ Մխիթարյան («Մետալուրգ» Դ., Ուկրաինա)
Եղիա Յավրույան («Մաքքաբի» Թել-Ավիվ, Իսրայել)
Հովհաննես Գոհարյան (ԲԱՏԵ, Բելառուս)
Արման Քարամյան («Տիմիշոարա», Ռումինիա)
Էդգար Մանուչարյան («Հարլեմ», Հոլանդիա)
Սամվել Մելքոնյան («Բանանց»)
Մարկոս Պիզզելի («Փյունիկ»)