AM
29 September 2009 - 13:15 AMT

Հայաստանի ֆուտբոլի պատանեկան հավաքականը Ավստրիա կմեկնի մինչեւ 19 տարեկանների ԵԱ որակավորման փուլի

Հայաստանի մինչեւ 19 տարեկանների ընտրանին ուսումնամարզական հավաք կանկացնի Երեւանում սեպտեմբերի 28-ից 30-ը «Ռեժինե» հյուրանոցում: Հավաքական են հրավիրվել 23 ֆուտբոլիստ, որոնք կնախապատրաստվեն հոկտեմբերի 10-ից 15-ը Ավստրիայում կայանալիք Եվրոպայի առաջնության որակավորման փուլի խմբային մրցաշարին:

Ինչպես հաղորդում է ՀՖՖ մամլո ծառայությունը, ընտրանու մարզչական շտաբը` նորանշանակ մարզիչ Սեւադա Արզումանյանի գլխավորությամբ, ուսումնամարզական հավաքին հրավիրել են 23 ֆուտբոլիստների:

Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը`

Դարպասապահներ`

Դավթյան Տիգրան («Բանանց-2»)
Իսրայելյան Կարեն («Փյունիկ-2»)

Պաշտպաններ`

Շահինյան Հովհաննես («Փյունիկ-2»)
Հովհաննիսյան Ռազմիկ («Փյունիկ-2»)
Ղասաբօղլյան Վահե («Փյունիկ-2»)
Խաչատրյան Գեւորգ («Փյունիկ-2»)
Հարոյան Վարազդատ («Փյունիկ-2»)
Խաչատրյան Գրիշա («Բանանց»)
Եղիազարյան Վաչիկ («Բանանց-2»)
Զաքարյան Արմեն («Բանանց-2»)

Կիսապաշտպաններ`

Հովհաննիսյան Կամո («Փյունիկ-2»)
Հովսեփյան Ռումյան («Փյունիկ-2»)
Օհանյան Գեւորգ («Բանանց-2»)
Ստեփանյան Ժորա («Բանանց»)
Պողոսյան Միքայել («Միկա»)
Սուջյան Դավիթ («Բանանց-2»)
Հովսեփյան Արամ («Փյունիկ-2»)
Պողոսյան Վալտեր («Բանանց-2»)
Ալեքսանյան Արտակ («Փյունիկ»)

Հարձակվողներ`

Զոհրաբյան Արսեն («Փյունիկ»)
Հովակիմյան Ալբերտ («Փյունիկ-2»)
Ագրամանյան Սեւակ («Կաստել Ռիգոնե», Իտալիա)
Հովհաննիսյան Ռոման («Կիլիկիա»)