Հայաստանի մրցավարական բրիգադը` Քնարիկ Գրիգորյանի գլխավորությամբ կսպասարկի 2011թ կանանց Աշխարհի գավաթի Բոսնիա – Հերցեգովինա-Լեհաստան ընտրական հանդիպումը: Այդ մասին հաղորդում է ՀՖՖ-ի լրատվական ծառայությունը:
Մրցավարի օգնականներ են նշանակվել Արաքյսա Սարիբեկյանն ու Լիանա Մելիքսեթյանը:
Խաղը կկայանա հոկտեմբերի 29-ին Բոսնիայում: