AM
30 September 2009 - 15:42 AMT

Վիսենտե Դել Բոսկեն հոկտեմբերի 2-ին կհրապարակի Իսպանիայի հավաքականի կազմը Հայաստանի հետ կայանալիք հանդիպմանը

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն հոկտեմբերի 2-ին կհրապարակի Իսպանիայի հավաքականի կազմը ԱԱ-2010 առաջիկա հանդիպումներին Հայաստանի եւ Բոսնիայի հավաքականների հետ:

Ինչպես հաղորդում է Իսպանիայի Ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, հոկտեմբերի 6-ին Իսպանիայի Ֆուտբոլի ֆեդերացիայի կենտրոնակայանում կորոշվի հավաքականի հիմնական կազմը առաջիկա հանդիպումներին:

Հիշեցնենք, որ Հայաստան-Իսպանիա նախընտրական հանդիպումը կկայանա հոկտեմբերի 10-ին Երեւանում` «Հանրապետական» մարզադաշտում եւ կմեկնարկի երեւանյան ժամանակով 21:00-ին: