Երեւանում կայացել է Հայաստանի սպորտի եւ երիտասարդության նախարար Արմեն Գրիգորյանի ու Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Ջոզեֆ Պենինգտոնի հանդիպումը: Հանդիպմանը քննարկվել են սպորտային ոլորտում համագործակցությանը վերաբերող եւ մի շարք այլ կարեւոր հարցեր, որոնք առնչվում են Հայաստանում սպորտի զարգացման հեռանկարների հետ: