Եվրախորհրդարանի կողմից առաջին հռչակագրի ընդունման 16-րդ տարելիցի օրը, որ կոչ էր անում թուրքական կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Եվրախորհրդարանի նախագահ Պատ Կոքսին խնդրագիր է հանձնվել «Ցեղասպանության ընդդիմախոսների միությունից», որը ներկայացնում է Գերմանիայում բնակվող թուրք քաղաքացիներին: Եվրախորհրդարանի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն, խնդրագիրը, որը Թուրքիայի խորհրդարանից պահանջում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ստորագրել են 11 հազար մարդ, որոնցից 10 հազարը Թուրքիայի քաղաքացիներ են: