Հայաստանի եւ Վրաստանի վետերանների միջեւ ֆուտբոլային հանդիպումը տեղի ունեցավ Երեւանում` «Միկա» ՖԱ-ում եւ 5:4 հաշվով ավարտվեց հայ ֆուտբոլիստների հաղթանակով:
Հայկական հավաքականի կազմում ելույթ ունեցան լեգենդար «Արարատի» եւ ավելի ուշ սերնդի ֆուտբոլիստներ, որոնց շնորհիվ էլ հիմնականում հանդիպման ընթացքում առավելությունը հայկական թիմի ձեռքում էր: Հայկական թիմից կրկնակի գոլերով աչքի ընկան Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Տիգրան Եսայանը, «Արարատի» վետերան ֆուտբոլիստ Սամվել Մկրտչյանը եւ մեկ գոլ իր հաշվին գրանցեց Էդուարդ Մակարովը:
Վրաստանի հավաքականի կազմի մեջ մտել էին Թբիլիսիի «Դինամոյի» 14 նախկին ֆուտբոլիստներ, այդ թվում` Ալեքսանդր Չիվաձեն, Ռամազ Շենգելիան, Վախթանգ Սուլակվելիձեն, Ռամազ Գաբելիան, Մուրտազ Խուրցիլավաին, Վլադիմիր Գուցաեւը, Գիվի Նոդիան եւ վրացական ֆուտբոլի այլ լեգենդներ:
Հանդիպման կազմակերպիչը Հայաստջանի Ֆուտբոլային վետերանների միությունն էր` Սերգեյ Պողոսյանի գլխավորությամբ: