AM
5 October 2009 - 13:13 AMT

Աշոտ Դանիելյանը սամբոյի Աշխարհի Գավաթին բրոնզե մեդալ նվաճեց

Հայ սամբիստ Աշոտ Դանիելյանը (74 կգ ք/կ) 2009թ. հոկտեմբերի 1-ից 4-ը Սանկտ-Պետերբուրգում անցկացված Ասլամբեկ Ասլախանովի մրցանակի համար մրցումներում բրոնզե մեդալ նվաճեց:

Աշխարհի եւ Եվրոպայի բազմակի մրցանակակիրն ընդհանուր առմամբ տարավ 4 հաղթանակ, այդ թվում` 8:2 հաշվով ուկրաինացի Վիկտոր Սավինովի նկատմամբ, ով համարվում էր հայ մարզիկի հիմնական մրցակիցը, իսկ եզրափակիչ դուրս գալու համար գոտեմարտում պարտվեց 2008թ. Աշխարհի չեմպիոն, ռուսաստանցի Սերգեյ Շիբանովին:

Նշենք, որ Ասլախանովի անվան առաջնությունը հանդիսանում է Սամբոյի աշխարհի Գավաթի չորս մրցափուլերից մեկը: