AM
29 March 2002 - 17:55 AMT

ՆԱՑԻՍՏՆԵՐԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՊԱՆԵԼ ԵՆ ՄԻ ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒ

Մարտի 28-ի երեկոյան ուլտրա ռադիկալ երիտասարդական խմբավորման անդամները Մոսկվայում մի ադրբեջանցու են սպանել: Ինչպես հաղորդում է մոսկովյան «Կոմերսանտ» թերթը, սքինհեդների զոհի մարմինը դանակի բազմաթիվ վերքերով հայտնաբերվել է Դմիտրովի մայրուղում գտնվող ստորգետնյա անցումում: Պատահարի վայր ոստիկանության գալուց հետո, հարձակման ենթարկված ադրբեջանցին մահացել է ուշքի չգալով: Սպանվածի անունը առայժմ անհայտ է: Վկաների ցուցմունքների համաձայն, ադրբեջանցու վրա հարձակվել են հինգ նացիստ դեռահասներ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: