Հայ շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանը սեպտեմբերի 28-ին Չինաստանի Նանկին քաղաքում մեկնարկած ՖԻԴԵ-ի կանանց Գրան-պրիի 8-րդ փուլում ոչ ոքի է խաղացել մրցաշարի առաջատար Նանա Ձագնիձեի հետ:
8 փուլերում Լ.Մկրտչյանը հավաքել է 4,5 միավոր եւ կիսում է աղյուսակի 5-6 տեղերը մոնղոլուհի Մոնղոնթուլ Բաթհույագի հետ:
8-րդ տուրից հետո Մարի Սեբան, հաղթելով Ժու Չենին, դարձել է մրցաշարի միանձնյա առաջատարը: Վրացուհի Նանա Ձագնիձեն իր հերթին 5,5 միավորով կիսում է 2-3 տեղերը Քսյու Յուխայի հետ:
9-րդ տուրում Լիլիթ Մկրտչայնը սեւերով կխաղա չինացի Յու Վենյունի հետ:
8-րդ տուրի արդյունքները`
Չժաո Սյուէ (Չինաստան)-Բաիրա Կովանովա (ՌԴ)-0,5:0,5
Մարի Սեբա (Ֆրանսիա)-Ժու Չեն (Քաթար)-1:0
Քսյու Յուխա (Չինաստան)-Բեթյուլ Յիլդիզ (Թուրքիա)-1:0
Շեն Յան (Չինաստան)-Յու Վենյուն (Չինաստան)-0:1
Լիլիթ Մկրտչյան (Հայաստան)-Նանա Ձագնիձե (Վրաստան)-0,5:0,5
Մարտա Ֆիերո (Էկվադոր)-Մոնղոնթուլ Բաթհույագ (Մոնղոլիա)-0:1:
Մրցաշարային դասավորությունը 8 տուրերից հետո` Մարի Սեբա-6, Նանա Ձագնիձե, Քսյու Յուխա-5,5, Չժաո Սյուէ-5, Լիլիթ Մկրտչյան, Մոնղոնթուլ Բաթհույագ-4,5, Ժու Չեն, Յու Վենյուն-4, Շեն Յան, Բաիրա Կովանովա-3,5, Մարտա Ֆիերո-2, Բեթյուլ Յիլդիզ-0: