Կանանց շախմատի «Միկա» ակումբը շախմատի Եվրոպայի ակումբային Գավաթի խաղարկության երրորդ տուրում 2-րդ պարտությունն է կրել` այս անգամ զիջելով լեհական «Պոլոնիա» ակումբին:
Հայաստանից հաղթանակով իր պարտիան ավարտել է վրացուհի Նինո Խուրցիձեն: Խարիկա Դրոնավալին եւ Լիլիթ Գալոյանը զիջել են իրենց մրցակիցներին, իսկ Էլինա Դանիելյանը կես միավոր է վաստակել:
Երրորդ տուրից հետո հայկական ակումբը կրկին ամփոփում է մրցաշարային սանդղակը: Սանդղակը միանձնյա գլխավորում է վրացական «Սամայան», որն իր հաշվում 5 միավոր ունի:
Հայ շախմատիստուհիների անհատական արդյունքները 2-րդ տուրում`
Էլինա Դանիելյան – Իվետա Ռայլիխ – 0,5:0,5
Խարիկա Դրոնավալի – Յոլանտա Զավադսկա – 0:1
Նինո Խուրցիձե – Կարինա Շչեպկովսկա-Խորովսկա – 1:0
Լիլիթ Գալոյան – Մոնիկա Կրուպկա – 0:1