AM
28 March 2002 - 18:17 AMT

ՎԻՍԿՈՆՍԻՆ ՆԱՀԱՆԳԻ ՍԵՆԱՏԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԲԱՆԱՁԵՎ` ԱՊՐԻԼԻ 24-Ը 1915 Թ-Ի ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ԱՄՆ Վիսկոնսին նահանգի սենատը երեկ բանաձեւ է ընդունել` նահանգի տարածքում ապրիլի 24-ը 1915 թ-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր ճանաչելու մասին: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, բանաձեւը հաստատում է, որ 1,5 միլիոն հայ սպանվել են եւ հարյուր հազավորներ արտաքսվել են Օսմանյան Թուրքիայից: Նշվում է նաեւ, որ Թուրքիան, ցավոք, շարունակում է հերքել Ցեղասպանության փաստը: Վիսկոնսին նահանգի սենատը բացատրել է նման բանաձեւի ընդունման մասին որոշումը նրանով, որ անհրաժեշտ է բարձրացնել բնակչության տեղեկացվածության մակարդակը այնպիսի հանցագործությունների վերաբերյալ, ինչպիսին է ցեղապսանությունը` ապագայում դրանք կանխելու համար:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: