AM
8 Հոկտեմբեր 2009 - 11:19 AMT

Շախմատի կանանց «Միկա» ակումբը Եվրոպայի ակումբային գավաթում առանց խաղի հաղթական միավորներ է վաստակել

Հայաստանի շախմատի կանանց «Միկա» ակումբը բաց է թողել Եվրոպայի ակումբային գավաթի չորրորդ տուրը, քանի որ մասնակիցների կենտ քանակի պատճառով (11) յուրաքանչյուր տուրում մասնակիցներից մեկը հանգստանում է, բայց նաեւ միաժամանակ միավորներ է ստանում:

Այդպիսով, չորրորդ տուրից հետո հայկական ակումբն ակտիվում ունի 3 միավոր, եւ մրցաշարային սանդղակի վերջին տեղից բարձրացել է 9-րդ տեղ: Իսկ առաջնությունը գլխավորել են միանգամից երեք ակումբներ. 6 միավորով առաջատար են վրացական «Սամայան», ռուսական «Սպարտակը» եւ լեհական «Cercle d’Echecs Monte Carlo»-ն:

5-րդ տուրում հայ շախմատիստուհիներն ուժերը կչափեն սերբական «Բաս» ակումբի հետ (Բելգրադ):