Իսպանիայի հավաքականի հարձակվող Ֆեռնանդո Տոռեսը ստիպված էր լքել ԱԱ-2010 Հայաստանի եւ Բոսնիա եւ Հերցեգովինայի հետ հանդիպումներին պատրաստվող Իսպանիայի հավաքականի չորեքշաբթի օրը կայացած մարզումը:
Ինչպես հաղորդում է IMScouting-ը, ռմբարկուն աճուկի վնասվածք էր ստացել եւ ռիսկի չդիմելու համար դադարեցրեց մարզումն ընդհանուր խմբում` սահմանափակվելով աշխատանքով մարզասրահում:
Միանգամայն հնարավոր է, որ իսպանացի հարձակվողը չկարողանա մասնակցել Հայաստանի հավաքականի հետ առաջիկա հանդիպմանը, որը կկայանա հոկտեմբերի 10-ին Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում:






