Ֆրանսիայի թուրքական կազմակերպությունների միությունը նամակներ է հղել երկրի նախագահ Ժակ Շիրակին, վարչապետ Լիոնել Ժոսպենին եւ ֆրանսիացի այլ քաղաքական գործիչներին, որտեղ ասվում է, թե իբր պաշտոնական Երեւանը շարունակաում է խորացնել թշնամությունը հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ` պնդելով Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման անհրաժեշտությունը: Ֆրանսիայի թուրքական ասոցիացիաների կարծիքով, նման ճնշումը տեղական հայկական համայնքների կողմից «չի նպաստում երկու ժողովուրդների միջեւ խաղաղ հարաբերությունների հաստատմանը»:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: