AM
27 March 2002 - 18:48 AMT

ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՆԱՀԱՆԳԻ ՍԵՆԱՏԸ ԿՔՆՆԱՐԿԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԵՎՏՐԱ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ ԲԱՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԸ

Այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ընթացքւմ Կալիֆորնիայի նահանգի օրենսդիր մարմնի անդամ սենատոր Ջեկ Սքոթը հայտարարել է, որ Հայաստան կատարած նրա այցի հիմնական նպատակը` Երեւանում Կալիֆորնիայի առեւտրա-տնտեսական ներկայացուցչություն բացելու հետ կապված խնդիրների լուծումն է: Սենատորի խոսքերով, առավել մեծ հեռանկարներ ունի համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների եւ գյուղատնտեսության ոլորտներում: ԱՄՆ վերադառնալուն պես նա մտադիր է Կալիֆորնիայի նահանգի սենատի քննարկմանը ներկայացնել Երեւանում առեւտրա-տնտեսական ներկայացուցչություն բացելու մասին բանաձեւի նախագիծը: Ջեկ Սքոթը, որը Հայաստան է ժամանել Դաշնակցություն կուսակցության հրավերով, Երեւանում հանդիպել է Ազգային Ժողովի նախագահի, վարչապետի եւ մի շարք նախարարությունների եւ գերատեսչությունների ղեկավարների հետ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: