AM
10 October 2009 - 12:51 AMT

«Ֆեներբախչեի» ռմբարկու Դանի Գուիզան չի կարողանա դաշտ դուրս գալ Հայաստանի հավաքականի հետ հանդիպմանը

Իսպանիայի հավաքականի եւ թուրքական «Ֆեներբախչեի» հարձակվող Դանի Գուիզան չի մասնակցի ԱԱ-2010 նախընտրական հանդիպմանը Հայաստանի հավաքականի հետ: Իսպանացի ռմբարկուն թիմի հետ Երեւան է ժամանել մարզման ժամանակ ստացած վնասվածքով:

Երեւանում Գուիզան բժշկական հետազոտություն անցավ, որի արդյունքում պարզ դարձավ, որ կոնքի միկրովնասվածքը լուրջ է: Հայաստանի եւ Բոսնիայի հավաքականների հետ առաջիկա խաղերին ֆուտբոլիստը չի մասնակցի:

Գուիզայի խոսքով, ինքը չի լքի Իսպանիայի հավաքականը եւ աջակցելու է իր ընկերներին առաջիկա հանդիպումների ժամանակ, ապա կմեկնի Ստամբուլ, որտեղ էլ կբուժի իր վնասվածքը: