Իր վերջին ընտրական խաղը Բոսնիայի ու Հերցոգովինայի հավաքականի հետ Իսպանիայի հավաքականը ստիպված է լինելու անցկացնել առանց իր հինգ առաջատար խաղացողների: Ինչպես հաղորդում է Marca-ն, այս խաղին չեն մասնակից Դանիել Գուիզան «Ֆեներբախչեից», Կարլոս Մարչենան «Վալենսիայից», Կարլոս Պույոլը, Չավին (երկուսն էլ «Բարսելոնայից») եւ Սեսկ Ֆաբրեգասը «Արսենալից»: Սակայն, եթե Պույոլը չի մասնակցի բոսնիացիների հետ խաղին Հայաստանի դեմ խաղում ստացած երկրորդ դեղին քարտի պատճառով, ապա «Բարսելոնայի» կիսապաշտպանը չի խաղա ընտանեկան հանգամանքների պատճառով, իսկ Չավին, Գուիզան ու Մարչենան չեն կարող խաղալ վնասվածքների պատճառով:
Բացի այդ հարցականի տակ է Ֆերնանդո Տոռեսի եւ Անդրես Ինյետայի մասնակցությունն այս խաղին, որոնք ՀՀ հավաքականի դեմ խաղում (1:2) վնասվածքներ են ստացել: