AM
13 October 2009 - 13:24 AMT

Հայաստանի վերջնական կազմը` Թուրքիայի հավաքականի հետ հանդիպմանը

Որոշվեց Հայաստանի ֆուտբոլի հավաքականի վերջնական կազմը` հոկտեմբերի 14-ին 2010թ. Աշխարհի առաջնության նախընտրական փուլի շրջանակներում Թուրքիայի հավաքականի հետ վերջին հանդիպմանը: Հոկտեմբերի 12-ին Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Թուրքիա: Ազգային ընտրանին հանգրվանեց Բուրսա քաղաքի «Հոլիդեյ Ին» հյուրանոցում: Նույն օրը հայկական հավաքականը մարզում անցկացրեց «Բուրսասպոր» ակումբի մարզադաշտում: Իսկ հոկտեմբերի 13-ին` երեւանյան ժամանակով 21:30-ին, հայկական ընտրանին իր վերջին նախընտրական մարզումը կանցկացնի առաջիկա «մարտի դաշտում»` «Աթաթուրք» մարզադաշտում:

Հիշեցնենք, որ Թուրքիա-Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 14-ին Բուրսայի «Աթաթուրք» մարզադաշտում եւ կմեկնարկի երեւանյան ժամանակով 23:00-ին:

Հայաստանի հավաքականի կազմը Թուրքիայի հավաքականի հետ հանդիպմանը`

Դարպասապահներ`

Ռոման Բերեզովսկի («Խիմկի»)
Գեւորգ Կասպարով («Ուլիս»)

Պաշտպաններ`

Սարգիս Հովսեփյան («Փյունիկ»)
Ռոբերտ Արզումանյան («Ռանդերս», Դանիա)
Վահագն Մինասյան («Փյունիկ»)
Հրայր Մկոյան («Ուլիս»)
Էդուարդ Կակոսյան («Բանանց»)
Աղվան Մկրտչյան («Միկա»)

Կիսապաշտպաններ`

Արարատ Առաքելյան («Մետալուրգ» Դ., Ուկրաինա)
Արթուր Եդիգարյան («Փյունիկ»)
Կառլեն Մկրտչյան («Փյունիկ»)
Արտավազդ Քարամյան («Տիմիշոարա», Ռումինիա)

Հարձակվողներ`

Հենրիխ Մխիթարյան («Մետալուրգ» Դ., Ուկրաինա)
Եղիա Յավրույան («Մաքքաբի» Թել-Ավիվ, Իսրայել)
Հովհաննես Գոհարյան (ԲԱՏԵ, Բելառուս)
Արման Քարամյան («Տիմիշոարա», Ռումինիա)
Սամվել Մելքոնյան («Բանանց»)
Մարկոս Պիզզելի («Փյունիկ»)