AM
14 October 2009 - 13:55 AMT

ՖԻՖԱ-ն արգելել է ադրբեջանական դրոշներ բերել Թուրքիա-Հայաստան հանդիպմանը

ՖԻՖԱ-ն արգելել է ադրբեջանական դրոշներ բերել Թուրքիա-Հայաստան հանդիպմանը, որը կկայանա հոկտեմբերի 14-ին Բուրսայի «Աթաթուրք» մարզադաշտում: Հիշեցնենք, որ սկզբնապես ադրբեջանական դրոշ բերելու վրա արգելք էր դրել Բուրսայի քաղաքապետարանը, բայց հետո այն վերացվել էր:

Թուրքիայի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մահմուս Օզգեները հաստատել է այդ տեղեկատվությունը: «Այո, որոշում է ընդունվել արգելել Ադրբեջանի դրոշը մարզադաշտում: ՖԻՖԱ-ն վճռականորեն չի ցանկանում թույլ տալ, որպեսզի քաղաքականությունը ֆուտբոլ ներթափանցի: Նման դեպքեր եղել են նաեւ նախկինում»,- Օզգեների խոսքն է մեջբերում Hurriyet-ը: