Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը ընտրական փուլում Հայաստանի ու Թուրքիայի հավաքականների խաղից առաջ հույս է հայտնել, որ խաղը կկրի միայն սպորտային բնույթ եւ թիմերը հավասար խաղ կցուցադրեն:
«Ես հուսով եմ, որ լավ խաղ կլինի եւ մենք կդառնան որակյալ խաղի ականատեսները: Թող հաղթի ուժեղագույնը»,-ասել է Հայրապետյանը:
ՀՖՖ-ն հավելեց նաեւ, որ եթե Հայաստանի հավաքականը հաղթի Թուրքիայի հավաքականին, ապա թիմի մարզիչ Վարդան Մինասյանը կմնա իր պաշտոնում, հակառակ դեպքում նա կհեռացվի:
«Եթե Հայաստանի հավաքականը հաղթի, Մինասյանը կպահպանի գլխավոր մարզչի պաշտոնը, հակառակ դեպքում նրան կփոխարինի մեկ այլ մարզիչ»,-ասել է Հայրապետյանը:
Թուրք լրագրողների այն հարցին, թե ինչու Թուրքիայի հավաքականը չկարողացավ անցնել աշխարհի առաջնության ընտրական փուլը, Հայրապետյանը նշել է, որ թուրքական ԶԼՄ-ների ներկայացուցիչները իրեն չէ, որ պետք է դիմեն այդ հարցով:
«Այդ հարցին պետք է պատասխանի Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան, ոչ թե ես: Պատճառները նրանք պետք է պարզեն, սակայն հաճելի չէ, որ այնպիսի լավ թիմը, ինչպիսին Թուրքիայի հավաքականն է, չանցավ ընտրական փուլը, քանի որ թիմը բավականին որակյալ ֆուտբոլ է ցուցադրում»,-ասել է Հայրապետյանը: