Հայ մարմնամարզիկներ Վահագն Ստեփանյանը եւ Հարություն Մերդինյանն ավարտել են իրենց ելույթները Լոնդոնում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում, արդեն որակավորման փուլում:
Ստեփանյանը, որը հանդես է գալիս մարմնամարզական բազմամարտում, վեց վարժությունների արդյունքում հավաքել է 82.100 միավոր եւ զբաղեցնում է 32-րդ տեղը 243 մասնակիցների թվում: Եզրափակչին մասնակցելու համար հայ մարմնամարզիկը պետք է ընդգրկվեր 24 լավագույնների կազմում:
Իսկ Մերդինյանը, որը հանդես է գալիս միայն «ձիագերան» վարժությունում, հավաքել է 14 300 միավոր եւ զբաղեցնում է 23-րդ տեղը 123 մասնակիցների թվում: Սակայն առանձին վարժություններում եզրափակչին մասնակցում է լավագույնների ութնյակը:
Այսպիսով, հայ մարզիկները, ոչ այնքան վատ արդյունքներով, այնուամենայնիվ չկարողացան հասնել եզրափակիչ եւ դուրս մնացին պայքարից արդեն որակավորման փուլում: