WBC վարկածով աշխարհի ժամանակավոր չեմպիոն, մեքսիկացի Թոմաս Ռոյասը (31-11-1, 22) եւս մեկ հանդիպում կունենա WBA/WBC վարկածով երկրորդ թեթեւագույն քաշային կարգում աշխարհի չեմպիոն հայ բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանի (32-2-1, 26) հետ մենամարտից առաջ: Ինչպես հաղորդում է BoxingScene.com-ը, հոկտեմբերի 24-ին Ռոյասը կհանդիպի հարավաֆրիկացի Էվանս Մբամբայի հետ (16-0-0, 8) Վերակրուզում (Մեքսիկա):
Հիշեցնեմ, որ Ռոյասի ու Դարչինյանի մենամարտը տեղի կունենա դեկտեմբերի 12-ի Կալիֆորնիայում: