Մինչեւ 16 տարեկանների տարիքային խմբում Կոնտակտային կարատեի Եվրոպայի առաջնությանը, որը տեղի կունենա հոկտեմբերի 24-31-ը` Կիպրոսում, Հայաստանը կներկայացնի չորս մարզիկ (յուրաքանչուրը մեկ քաշային կարգում): Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեց Հայաստանի Այկիդոյի ֆեդերացիայի նախագահ Դավիթ Աթանեսյանը, Եվրոպայի առաջնության մասնակիցները որոշվեցին Հայաստանի կոնտակտային կարատեի բաց առաջնության արդյունքում, որը նվիրված էր Երեւանի 2791-ամյակին:
«Կոնտակտային կարատեի Հայաստանի բաց առաջնությունը հնարավորություն մեզ տվեց հայտնաբերել լավագույններին: Բոլոր չորս կարատեիստները Հայաստանի չեմպիոններն են եւ կարող են մրցել ոչ միայն իրենց ոճի կարատեիստների հետ, այլ նաեւ կոնտակտային կարատեի այլ ոճերում», – նշել է Աթանեսյանը:
Այսպիսով, 10-11 տարեկանների տարիքային խմբում Հայաստանը կներկայացնեն Վանիկ Պապոյանը (35կգ ք/կ), 13-14 տարիքային խմբում Վահրամ Տեր-Վարդանյանը (մինչեւ 48 կգ), 14-15 տարեկանների տարիքային խմբում մարտին Այվազյանը (մինչեւ 60 կգ) եւ 15-16 տարեկանների խմբում Վահան Ղուկասյանը (մինչեւ 65 կգ):