Հոկտեմբերի 15-16-ին Հայաստանի մայրաքաղաքի մարզահարթակներում տեղի է ունեցել Մոսկվայի ու Երեւանի պատանի մարզիկների մրցաշարը: Մասնավորապես, մրցել են ֆուտբոլիստները, թենիսիստները եւ մարմնամարզիկները:
Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է պատմել սեղանի թենիսի մրցաշարի գլխավոր մրցավար Գրիգոր Դավթյանը, յուրաքանչյուր թիմի կազմում եղել է 6 մարդ` 3 աղջիկ եւ 3 տղա: «Թիմային ու միանձնյա խաղերում նրանք պայքարել են լավագույն թիմի եւ լավագույն խաղացողի կոչումների համար»,-ասել է նա: Ըստ նրա, թիմային խաղերի արդյունքում լավագույնը ճանաչվեց Մոսկվայի թիմը, աղջիկների մոտ լավագույն խաղացող ճանաչվեց Ռուսաստանի 23-րդ ռակետ 12-ամյա Թամարա Պեչեխադան: Երկրորդ եղում է Վալերիա Կոժուխովան:
Պատանիների մոտ լավագույնը ճանաչվեց Միքայել Ավետիսյանը: Երկրորդ տեղը գրավեց Մոսկվայի թիմում հանդես եկող Արթուր Շահնուբարյանը:
Հիշեցնենք, որ անցյալ տարի մրցաշարը կայացավ Մոսկվայում: