2009 թ. հոկտեմբերի 16-ին հրապարակվեց ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Նախորդ ամսվա համեմատ Հայաստանի ազգային ընտրանին բարձրացել է 25 տեղով եւ զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 100-րդ հորիզոնականը: Առաջատարների եռյակում փոփոխություն չկա: Դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիայի հավաքականը, որին հաջորդում է Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի ընտրանին, իսկ առաջատարների եռյակը եզրափակում է Հոլանդիան:
Լավագույն տասնյակում իր տեղում` 7-րդ հորիզոնականում է մնացել միայն Անգլիայի հավաքականը: Ռուսաստանի հավաքականը դուրս է եկել առաջին տաս հավաքականների շարքից` 6-րդ իջնելով 12-րդ տեղ: Իսկ պորտուգալացիները 17-ից 10-րդ տեղն են բարձրացել:
Առաջին տաս թիմերի եւ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակից թիմերի դասակարգային դրությունն ունի հետեւյալ տեսքը`
1. Բրազիլիա – 1632 (միավոր)
2. Իսպանիա – 1629
3. Հոլանդիա – 1340
4. Իտալիա – 1215
5. Գերմանիա- 1161
6. Արգենտինա – 1103
7. Անգլիա – 1101
8. Խորվաթիա – 1087
9. Ֆրանսիա – 1049
10. Պորտուգալիա – 1042
39. Թուրքիա – 737
42. Բոսնիա եւ Հերցեգովինա – 721
68. Բելգիա – 474
100. ՀԱՅԱՍՏԱՆ – 325
103. Էստոնիա – 306