«Super Six World Boxing Classic» գերմրցաշարի մասնակից, գերմիջին քաշային կարգում WBA աշխարհի չեմպիոն Միկկել Քեսլերը հայտարարել է, որ Արթուր Աբրահամը տպավորություն գործեց իր վրա Ջերմեն Թեյլորի դեմ մենամարտում:
«Աբրահամն ապշեցրեց ինձ: Նա թույլ էր տալիս Թեյլորին մոտենալ իրեն մի քանի ռաունդների ընթացքում, իսկ հետո ուղղակի ջախջախեց նրան: Ակնհայտ է, որ Աբրահամը կարող է հզոր հարվածներ հասցնել»,-մեջբերում է Քեսլերին BoxingScene.com-ը:
Հիշցենենք, որ հայ բռնցքամարտիկը 12-րդ ռաունդում ավարտից 12 վայրկյան առաջ աջ հարվածով նոկաուտի ենթարկեց Ջերմեյն Թեյլորին: