AM
19 October 2009 - 13:48 AMT

Աբրահամի հետ մենամարտից հետո Ջերմեյնա Թեյլորին տեղափոխել են հիվանդանոց

Ամերիկացի Ջերմեյնա Թեյլորը, ով նախօրեին պարտվեց հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամին նոկաուտով 12-րդ ռաունդում, մենամարտից անմիջապես հետո տեղափոխվեց հիվանդանոց, որտեղ գտնվում է հսկողության տակ:

Հիվանդանոց տեղափոխվելուց առաջ բռնցքամարտիկը հասցրեց տալ կարճ մեկնաբանություն:

«Ես այսօր հիանալի մարզավիճակում էի, հնարավոր է ամենալավ, բայց Արթուրը շատ ուժեղ է: Ես նրան արժանին եմ տալիս», – Թեյլորին մեջբերում է -BoxingScene.com-ը: