AM
19 October 2009 - 14:19 AMT

Ուլլի Վեգներ. Արթուրը գերազանց մենամարտ անցկացրեց

Արթուր Աբրահամի մարզիչ Ուլլի Վեգները մեկնաբանել է իր սանի հաղթանակը Ջերմեն Փեյլորի հանդեպ: Հիշեցնենք, որ Աբրահամ – Թեյլոր մենամարտը կայացավ հոկտեմբերի 17-ին Բեռլինում, եւ անցեր կացվում Super Six World Boxing Classic մրցաշարի առաջին փուլի շրջանակներում:

«Արթուրը գերազանց մենամարտ անցկացրեց: Նա գիտեր իր գործը եւ շատ խելացի մարտ անցկացրեց» Ջերմեն Թեյլորը լուրջ մրցակից էր: Նա արագ, ունիվերսալ եւ շարժուն էր, սակայն մենք չէինք կարող չարդարացնել մեր երկրպագուների սպասելիքները եւ մենք պարտավոր էինք հաղթել», – մեջբերում է Sauerland Event ընկերության պաշտոնական կայքը: