AM
21 March 2002 - 16:19 AMT

ԻՐԱՆԸ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ՋԱՆՔԵՐ ԳՈՐԾԱԴՐԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

Իրանը եւ Ռուսաստանը կշարունակեն աջակցել Ադրբեջանին եւ Հայաստանին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակով: Այդ մասին ԻՌՆԱ գործակալությանը հայտարարել է Ռուսաստանի ռազմավարական ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն Եվգենի Կոժոկինը: Նրա խոսքերով, Ռուսաստանն ու Իրանը պետք է միավորեն ջանքերը Կենտրոնական Ասիայում եւ Հարավային Կովկասում կայունություն ապահովելու համար: Կոժոկինը ընդգծել է, որ Թեհրանում լավ ծանոթ են տարածաշրջանի երկրներին, ինչը պետք է դրականորեն անդրադառնա Իրանի դերի վրա` տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման գործում:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: