AM
21 October 2009 - 12:53 AMT

Արթուր Աբրահամ. Հայրենիքի հետ կապը չեմ պատրաստվում կորցնել, Հայաստան կժամանեմ մեկ շաբաթից

Նախորդ շաբաթ օրը Բեռլինում հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը արեց առաջին քայլը դեպի հաղթանակը Super Six World Boxing Classic մրցաշարում, որը անվանել են Բռնցքամարտիկների չեմպիոնների լիգա: Աբրահամը պրոֆեսիոնալ ռինգում նոկաուտով գեղեցիկ հաղթանակ տարավ ամերիկացի Ջերմեն Թեյլորի հանդեպ եզրափակիչ ազդանշանից 12 վայրկյան առաջ: «Ես երկար էր ուսումնասիրել ամերիկացու բոլոր ուժեղ եւ թույլ կողմերը, որ գիտեի նրա ոճը գրեթե ավելի լավ քան իմը»:

Աբրահամը նշել է, որ լուրջ է վերաբերվում Դիրրելի հետ մենամարտին: Նա հայտարարել է, որ անպայման կայցելի Երեւան, քանի, որ ամեն մենամարտից հետո հայրենիք է գալիս:

«Հայաստան կժամանեմ մեկ շաբաթից: Հայրենիքի հետ կապը չեմ պատրաստվում կորցնել: Ես ունեմ երկու անձնագիր` հայկական եւ գերմանական: Հայաստան այցելում եմ տարին 3-4 անգամ: Ինձ այնտեղ շատ լավ են ընդունում», – ասել է նա: