AM
20 March 2002 - 19:19 AMT

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ, ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԲԵԼԱՌՈՒՍԸ, ՂԱԶԱԽՍՏԱՆԸ, ՂՐՂԶՍՏԱՆԸ ԵՎ ԹԱՋԻԿՍՏԱՆԸ ԿԱՆՑԿԱՑՆԵՆ ՀԱՄԱՏԵՂ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հավաքական անվտանգության պայմանագրի մասնակից երկրները` Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Թաջիկստանը կանցկացնեն մի շարք համատեղ զորավարժություններ: Այսօր այս մասին հայտարարել է Հավաքական անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Վալերի Նիկոլայենկոն: Նրա խոսքերով, ապրիլին տեղի կունենան «Հարավային հակաահաբեկչական զորավաժություններ»` Կենտորնական Ասիայում արագ արձագանքման հավաքական ոժերի եւ ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի մասնակցությամբ: Իսկ մայիսի 13-14-ը Մոսկովյան ռազմական օկրուգում նախատեսվում է անցկացնել ՀԱՊ-ի հոբելյանական զորավարժություններ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: