AM
20 March 2002 - 19:15 AMT

ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔՈՒՄ ՉԿԱ ՊԱՅԹՅՈՒՆԱՎՏԱՆԳ ԻՐԱՎԻՃԱԿ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ

Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի հիմնախնդիրների 95 տոկոսը տնտեսական բնույթի են: Այդ մասին, ամփոփելով տարածաշրջան կատարած իր այցը, ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն: Նա հերքել է մի շարք ԶԼՄ-ների եւ քաղաքական գործիչների հավաստիացումներն այն մասին, որ Սամցխե-Ջավախքում իբր ստեղծվել է պայթյունավտանգ իրավիճակ: Տարածաշրջանում ունեցած հանդիպումները ցույց տվեցին, որ Ջավախքի բնակչությունը պահանջում է տարրական կենցաղային հիմնահարցերի լուծում, այլ ոչ թե տարածաշրջանին ինքնավարություն տալու պահանջ է ներկայացնում, ընդգծել է խորհրդարանի նախագահը: Նինո Բուրջանաձեն խոստացել է բարելավել տեղական բնակչության վիճակը: Մասնավորապես, նա խոստացել է ուղղումներ մտցնել այժմ գործող օրենքի մեջ, որը արգելում է վրացերեն լեզվին չտիրապետող անձանց, զբաղեցնել պետական պաշտոններ հանրապետությունում: Խոսնակը խոստացել է նաեւ բարելավել տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցությունը Հայաստանի հետ: Խոսելով տարածաշրջանից ռուսական ռազմակայանի դուրս բերման մասին` Բուրջանաձեն նշել է, որ Ռուսաստանի զինվորականների դուրս բերումից հետո, Վրաստանի հայկական բնակչության անվտանգությունը կապահովի վրացական կողմը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: