ԱՄՆ Կոնգրեսի մի խումբ անդամներ կրկին դիմել են Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշին կոչով` օգտագործել «ցեղասպանություն» տերմինը ապրիլի 24 -ի իր ամենամյա ելույթում, նվիրված Հայոց ցեղասպանությանը: Ինչպես հաղորդել են այսօր Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբից, դիմումի տակ իրենց ստորագրություներն են դրել արդեն 93 կոնգրեսական: Նամակի հեղինակները հիշեցրել են, որ «աշխարհի շատ երկրներ արդեն իսկ ընդունել են որոշումներ եւ բանաձեւեր, որոնք հաստատում են Հայոց ցեղասպանության փաստը, այդ թվում` Կանադան, Արգենտինան, Բելգիան, Լիբանանը, Վատիկանը, Ուրուգվայը, Ռուսաստանը, Հունաստանը, Շվեդիան, Ֆրանսիան, ինչպես նաեւ Եվրախորհրդարանը»:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: