AM
24 October 2009 - 06:32 AMT

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը թիմային ԵԱ-ում երկրորդ անընդնմեջ հաղթանակն է տարել

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը (վարկանիշային ցուցակում` 5-րդը) շախմատի Եվրոպայի թիմային առաջնությանը, որն ընթանում է սերբական Նովի Սադ քաղաքում, 3:1 հաշվով հաղթանակ է տարել Սլովենիայի հավաքականի նկատմամբ:

Հայկական հավաքականին հաղթանակ բերեցին Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Գալոյանը: Իսկ Լիլիթ Մկրտչյանն ու Սիրանույշ Անդրեասյանը ոչ ոքի ավարտեցին իրենց պարտիաները: Այս տուրում Հայաստանի հավաքականի պահեստայինը Նելլի Աղինյանը:

2-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականը 4 միավորով կիսում է 1-6-րդ տեղերը Լեհաստանի, Գերմանիայի, Ռումինիայի, Ուկրաինայի ու Վրաստանի հավաքականների հետ, բայց երկրորդ ցուցանիշի, այն է` թիմերի անհատական արդյունքներով, հայ շախմատիստուհիները զբաղեցնում են մրցաշարային սանդղակի 6-րդ տեղը:

Երրորդ տուրում հայ շախմատիստուհիները ուժերը կչափեն Լեհաստանի հավաքականի հետ, որի կազմում հանդես են գալիս` Մոնիկա Սոկոն, Իվետա Ռայլիխը, Յոլանտա Զավադսկան, Ջոաննա Մայդանը եւ Ջոաննա Դվարովսկան:

Հայաստան – Սլովենիա – 3:1

Էլինա Դանիելյան – Աննա Մուզիչուկ – 1:0
Լիլիթ Մկրտչյան – Յանա Կրիվեց – 0,5:0,5
Լիլիթ Գալոյան – Անյա Սրեբրնիչ – 1:0
Սիրանույշ անդրեասյան – Վեսնա Ռոզիչ – 0,5:0,5