«Super Six World Boxing Classic»-ի գերմիջին քաշային կարգի մրցաշարի մասնակիցներ Միքել Քեսլերը եւ Անդրե Ուորդը, որոնց հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 21-ին, մեկնաբանեցին մրցաշարի շրջանակներում առաջին մենամարտները` Արթուր Աբրահամ – Ջերմեյն Թեյլոր եւ Կարլ Ֆորչ – Անդրե Դիրելլ:
«Թեյլորի հետ մեծ անհաջողություն պատահեց: Նա լավ մենամարտում էր առաջին մասում: Կարծում եմ, որ նա բաց թողեց Աբրահամի որոշիչ հարվածը տեխնիկական սխալի պատճառով: Ցանկացած դեպքում` դա Աբրահամի փայլուն հաղթանակն էր: Ես շնորհավորում եմ նրան հաջող մեկնարկի կապակցությամբ: Ինչ վերաբերվում է երկրորդ մենամարտին, ապա ես վստահ եմ, որ Դիրելը հաղթել է մենամարտը եւ արժանի էր այդ հաղթանակին: Հիմա ես շատ ոգեւորված եմ Ամերիկային հաղթանակ բերելու հնարավորությամբ», – մեջբերում է Ուորդի խոսքերը fightnews.ru-ն:
«Բոլոր տղաները ապացուցեցին, որ իզուր չէ, որ ,Super Six World Boxing Classicե-ի մասնակիցներ են հանդիսանում», – ասում է Քեսլերը: