AM
25 October 2009 - 13:36 AMT

Բարրի Մակգուիգան. Ես կարծում եմ, որ Դիրրելը կհաղթի Աբրահամին

Կիսաթեթեւ քաշային կարգում WBA վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Բարրի Մակգուիգանը համարում է, որ ամերիկացի Անդրե Դիրրելը մեծ հաջողության կհասնի ,Super Six World Boxing Classicե,մրցաշարում, իսկ երկրորդ տուրում կհաղթի հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամին:

«Աբրահամն արդյունավետ ավարտեց մենամարտը Թեյլորի հետ, չնայած Բեռլինում կայացած մենամարտի միապաղաղությանը: Ես կարծում եմ, որ Դիրրելը կհաղթի Աբրահամին ու կվերադառնա, փոթորկի պես»,-մեջբերում է Մակգուիգանին BoxingScene-ը:

Հիշեցնենք, որ այս մրցաշարի առաջին տուրի շրջանակներոյմ գերմիջին քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն բրիտանացի Կառլ Ֆրոչը հաղթեց Դիրրելին մրցավարների ոչ միաձայն որոշմամբ, իսկ Արթուր Աբրահամն իր հերթին նոկաուտի ենթարկեց ամերիկացի Ջերմեյն Թեյլորն: