«Ransat PLC» բրիտանական ընկերությունը մտադիր է Հայաստանի տնտեսությունում ներդնել 60 միլիոն դոլար, հայտնել է այսօր ընկերության նախագահ Անիլ Կումարը: Նրա խոսքերով` այդ գումարի 25 միլիոնը կներդրվի «Նաիրիտ-1» գործարանի բազայի վրա ստեղծված քլորոպրենային կաուչուկի արտադրությունում: Բացի այդ, բրիտանական ընկերությունը պարտավորվել է մարել «Նաիրիտի» պարտքերը, որը կազմում է 35 միլիոն դոլար: Նշենք, որ այսօրվանից «Նաիրիտ-1» գործարանի արժեթղթերի 98 տոկոսի տնօրինման իրավունքը փոխանցվել է «Ranstat» ընկերությանը, որը բխում է մեկ ամիս առաջ Երեւանում ստորագրված պայմանագրից: Ընթացիկ տեխնոլոգիական վերանորոգման ավարտից հետո «Նաիրիտ-1» գործարանը կրկին կարտադրի քլորոպրենային կաուչուկ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: