Այսօր Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն մեկնել է Սամցխե-Ջավախքի տարածաշրջան, որը մեծամասնորեն բնակեցված է հայերով: Խորհրդարանի խոսնակը Ախալցխայում հանդիպում կունենա Վրաստանի սահմանապահ ուժերի ներկայացուցիչների հետ: Նույն օրը Նինո Բուրջանաձեն կհանդիպի տարածաշրջանի վարչակազմի ներկայացուցիչների եւ Ախալքալակի ու Ախալցխայի շրջանների բնակչության հետ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: