AM
28 October 2009 - 05:59 AMT

Հայաստանի շախմատի հավաքականը հաղթեց իսպանացիներին եւ եզրափակում է ԵԱ -ն առաջատարների եռյակը

Հայաստանի շախմատի հավաքականը Եվրոպայի թիմային առաջնության 6-դ տուրում, որը անց էր կացվում Սերբիայի Նովի Սադ քաղաքում, տարել է իր չորորդ հաղթանակը, այս անգամ առավելությանը հասան Իսպանիայի հավաքականի նկատմամբ` 3:1 հաշվով:

Այս խաղում արդյունավետ էին Գաբրիել Սարգիսյանի եւ Տիգրան Պետրոսյանի պարտիաները, որոնք հաղթեցին Միգել Իյեսկասին եւ Իսանա Սալգադոին համապատասխանաբար: Իսկ Լեւոն Ահարոնյանը եւ Վլադիմիր Հակոբյանը ոչ ոքի խաղացին Ալեքսեյ Շիրովի եւ Ֆրանցեսկո Վալեխոյի հետ:

Վեցերորդ տուրից հետո Հայաստանի հավաքականը Ռուսաստանի եւ Վրաստանի հավաքականների հետ միասին հավաքել է 9 միավոր եւ բարձրացավ 9-ից 3-դ տեղը մրցաշարային աղյուսակում: Միանձնյա առաջատար շարունակում է մնալ Ադրբեջանի հավաքականը, որը 6-դ տուրում խաղաղ դաշինք կնքեց Ռուսաստանի հավաքականի հետ:

Եվրոպայի թիմային առաջնության 7-դ տուրում հայ շախմատիստները ուժերը կչափեն մրցաշարի առաջատար Ադրբեջանի հավաքականի հետ, որի կազմում հանդես են գալիս գրոսմայստերներ` Թեյմուր Ռաջաբովը, Վուղար Գաշիմովը, Գադիր Ղուսեյնովը, Շահրիյար Մամեդյարովը եւ Ռաուֆ Մամեդովը: