Միջին քաշայի կարգում աշխարհի նախկի չեմպիոն (մինչեւ 72.6 ք/կ) հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը հայտարարել է, որ իր մենամարտը Անդրե Դիրելլի հետ «Super Six World Boxing Classic» մրցաշարի երկրորդ ռաունդի շրջանակներում, կարող է տեղի ունենալ հունվարի 23-ին` «Մեդիսոն Սքվեր Գարդենում»: Արթուր Աբրահամյանը նախատեսում է սկսել պատրաստվել Անդրե Դիրելլի դեմ մենամարտին նոյեմբերի 7-ին: Սակայն հավանականություն կա, որ մենամարտը կանցկացվի «WaMu Theater» արենայում, հաղորդում է BoxingScene-ն:
Հիշեցնենք, որ առաջին ռաունդում Արթուր Աբրահամը հավաքեց երեք միավոր, ենթարկելով նոքաուտի ամերիկացի Ջերմեյն Թեյլորին, իսկ Անդրե Դիրելլը պարտվեց մրցավարների որոշմամբ` չհավաքելով ոչ մի միավոր: