Հոկտեմբերի 29-ին աշխատանքային այցով Երեւան են ժամանում ՖԻԲԱ-Եվրոպայի (Բասկետբոլի միջազգային Ֆեդերացիայի Եվրոպական բաժնի) գլխավոր քարտուղար Նառ Զանոլինը եւ գանձապահ Յան Բերտոլինգը: Եվրոպական բասկետբոլի բարձրաստիճան պաշտոնյաները Հայաստանի մայրաքաղաքում կլինեն 2 օր:
ՖԻԲԱ-ի ներկայացուցիչները կհանդիպեն Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանի հետ, կծանոթանան հայկական բասկետբոլի ենթակառուցվածքներին: Կքննարկվեն մեր հանրապետությունում բասկետբոլի զարգացմանը վերաբերվող ծրագրերի մանրամասներ: Մասնավորապես, ՖԻԲԱ-Եվրոպան ավելի ստույգ պատկերացում կկազմի, թե որքանով է Հայաստանը պատրաստ առաջիկա տարիներին անցկացնել Եվրոպայի կանանց C դիվիզիոնի առաջնություն: