Նոր տրանսպորտային միջանցքը Իրանի եւ Կասպից ծովի տարածքով կնպաստի մյուս երկրների հետ Հայաստանի առեւտրային կապերի զարգացմանը: Այդ մասին «Արկա» գործակալությանն է հայտարարել Սեւծովյան տնտեսական համագործակցության ԽՎ-ի Տնտեսական հարցերի կոմիտեի ռուսական պատվիրակության անդամ, Պետդումայի Էներգետիկայի, տրանսպորտի եւ կապի կոմիտեի անդամ Վլադիմիր Կատալնիկովը: Նա նշել է, որ նոր տրանսպորտային ուղին միջանցք կբացի դեպի Աստրախան, իսկ Աստրախանից Կասպից ծովով Հայաստանը կկարողանա առեւտրային հարաբերություններ զարգացնել նախկին միջինասիական հանրապետությունների եւ Եվրոպայի հետ: Կատալնիկովը հաղորդել է, որ նոր տրանսպորտային միջանքի բացման նախաձեռնողը ՌԴ խորհրդարանն է, սակայն այս առաջարկը կստանա նաեւ կառավարության աջակցությունը: ՌԴ Պետդումայի պատգամավորը նշել է, որ Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունը հավանություն է տվել այս առաջարկին, եւ այժմ մշակվում են մանրամասները Իրանի հետ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: