Լոնդոնը ցանակնում է տեսնել Հարավային Կովկասում կայուն, ուժեղ եւ անկախ Հայաստան: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Բեն Բրեդշոուն, Լոնդոնում գտնվող, Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մարտիրոսյանի հետ հանդիպման ընթացքում: Բրիտանիայի արտաքին քաղաքականության գերատեսչության մամլո ծառայության տեղեկատվության համաձայն, հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, Բրեդշոուն նշել է, որ Բրիտանիան շարունակում է աջակցել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին: Լոնդոն կատարած այցի ընթացքում Արմեն Մարտիրոսյանը հանդիպել է նաեւ Բրիտանական Խորհրդի, Պաշտպանության նախարարության, Միջազգային զարգացման դեպարտամենտի եւ Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչների հետ: Նա նաեւ հանդես կգա Լոնդոնի տնտեսական դպրոցում Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ դասախոսությամբ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: