AM
2 November 2009 - 14:31 AMT

Արթուր Աբրահամ. «Սա իմ 31-րդ հաղթանակն է 31 մենամարտում, այդպես կլինի նաեւ ապագայում»

Ջերմեյն Թեյլորի հետ մենամարտը բավականին ծանր էր, PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը: «Թեյլորը չի կարող իր ելույթները շարունակել «Super Six World Boxing Classic» մենամարտում, քանի որ այդպիսի նոկաուտներից հետո մարզիկներին վեց ամիս չի թույլատրվում ելույթ ունենալ: Կա այդպիսի կանոն»,-ասել է Աբրահամը: Նրա խոսքերով, Թեյլորին կարող են փոխարինել, սակայն դեռեւս պարզ չէ, թե ով կզբաղեցնի նրա տեղը:

Իր հաջորդ մենամարտը Աբրահամը կվարի ԱՄՆ-ում հունվարի 23-ին ամերիկացի Անդրեյ Դիրելի հետ: «Դիրելը հաղթել է իր բոլոր մենամարտերում, սակայն ես էլ 31 հաղթանակ եմ տարել 31 մենամարտում: Հուսով եմ, այդպես կլինի նաեւ առաջիկայում»,-ասել է Արթուր Աբրահամը: