Եվրոպայի շախմատի առաջնությունից հետո ՖԻԴԵ-ի կազմած նոյեմբերի լավագույն շախմատիստուհիների վարկանիշային ցուցակում հայ շախմատիստուհիները զբաղեցնում են 16-րդ եւ 18-րդ տեղերը: 2499 միավորով 16-րդ տեղում է Հայաստանի կանանց հավաքականի թիվ մեկ շախմատիստուհի Էլինա Դանիելյանը, 18-րդ տեղում է` Լիլիթ Մկրտչյանը 2492 միավորով:
Ցուցակը գլխավորում է Յուդիթ Պոլգարը (Հունգարիա, 2680 միավոր), նրան հաջորդում է Գումպի Քոներուն (Հնդկաստան, 2603 միավոր) եւ 3-րդ տեղում է Յիֆան Հուոն (Չինաստան, 2588 միավոր):