Նոյեմերի 3-ն «Դինամո» մարզահամալիրում մեկնարկել է Հայաստանի ձյուդոյի պատանիների եւ մեծահասակների առաջնությունը: Առաջին օրը տատամիների վրա դուրս եկան միայն մեծահասակ ձյուդոիստները, մոտ 125 մարզիկ, որոնք ներկայացնում էին Հայաստանի 4 մարզերը` Երեւան եւ Լեռնային Ղարաբաղ: Առաջնության արդյունքները PanARMENIAN.Net -ի թղթակցին հայտնեց մեծահասակների գլխավոր մարզիչ Արթուր Գեւորգյանը:
Կանանց չեմպիոններ`
Սոսե Բալասանյան (ք/կ 48) – Լեռնային Ղարաբաղ
Անուշ Հակոբյան (ք/կ 57) – Նոր Հաճն
Անի Իլիչյան (ք/կ 57+) – Երեւան
Տղամարդկանց չեմպիոններ`
Հովհաննես Դավթյան (ք/կ 60) – Գյումրի
Արմեն Նազարյան (ք/կ 66) – Հրազդան
Ռոբերտ Վարդանյան (ք/կ 73) – Երեւան
Մհեր Թավաքալյան (ք/կ 81+) – Չարենցավան
Հակոբ Առաքելյան (ք/կ 90) – Երեւան
Արմեն Իսպիրյան (ք/կ 100) – Երեւան
ԱրթուրԳասպարյան (ք/կ 100+) – Երեւան